A
A
Օրրան-ը զոհ է դառնում հերթական ապօրինի կառուցապատման, որը վտանգում է երեխաների կյանքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրրան բարեգործական կազմակերպությունը զոհ է դառնում հերթական ապօրինի կառուցապատման, որը վտանգում է հարյուրավոր երեխաների կյանքը։
Ըստ փորձագիտական եզրակացության, կառուցապատողը, որը հասարակական նշանակության շինության աշխատանքներ է սկսել Օրրանի հարևանությամբ խախտում է մի շարք շինարարական նորմեր։ Օրրանի և կառուցվող շենքի հեռավորությունը ընդամենը 1,6 մետր է, որը չի ապահովում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները, ըստ որի շենքերի միջև թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 մետր։
Օրրանը կառուցվել է 2000 թվականին սփյուռքահայ նվիրատուների ներդրումներով և տարիների ընթացքում իր գիրկն է առել հազարավոր խոցելի ընտանիքների երեխաներին և մեծահասակներին, նրանցից ոմանք արդեն մի անգամ զոհ են գնացել «կառուցապատողներին», իսկ հիմա հերթն է նրանց հավաքական տան՝ Օրրանի։
Օրրանը դիմել է կառավարական մի շարք մարմինների բարձրացնելով այս անօրինականությունը, սակայն անպատասխան, իսկ հիմա էլ հայցում է 4-րդ իշխանության օգնությունը։