Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը հաղթեց կայծակնային մրցաշարում

Սպորտ
2b69848ff066ad60c59988108e27c65b

Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հաղթող ճանաչվեց Սարաեւոյում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում անցկացվող կայծակնային մրցումներում:

Նա 13 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ վստահ զբաղեցրել առաջին տեղը: Երկրորդը ճանաչված գերմանացի գրոսմայստեր Արկադի Նայդիշը մեր շախմատիստից հետ է մնացել մեկ միավորով:


Հիմնական մրցաշարում Հրանտ Մելքումյանը խորվաթ շախմատիստ Իվան Սարիչի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանք չորս տուրից հետո տարել են նույնքան հաղթանակ: Այսօր Հրանտ Մելքումյանը կմրցի հենց Իվան Սարիչի հետ: