A
A
Հաղթողը կորոշվի թայբրեյքում
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) զույգի հաղթողը կորոշվի թայբրեյքում:
Դա պարզ դարձավ այսօր կայացած չորրորդ պարտիայից հետո, որը շատ կարճ տեւեց եւ ավարտվեց գրոսմայստերական ոչ-ոքիով: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 2:2:
Վաղը, մայիսի 9-ին, շախմատիստները նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Հավասարության դեպքում կողմերը կանցկացնեն 2 կայծակնային պարտիա: Այդպես կշարունակվի այնքան, մինչեւ որ մեկը հաղթանակ կտոնի: Եթե 10 պարտիայից հետո հավասարակշռությունը պահպանվի, ապա ուժի մեջ կմտնի շախմատային «Արմագեդոնը»: