Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (1)
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանին

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանին: Շնորհավորելով երևանցի մարզիկին՝ քաղաքապետի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար ու հետագա հաջողություններ մաղթել նրան: Արմեն Փամբուխչյանը նշել է, որ մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները լինելու են շարունակական ու համակարգային լուծումներ են տրվելու առկա բոլոր այն խնդիրներինեն, որոնց շնորհիվ հարմարավետ պայմաններ կապահովվեն երևանյան բոլոր մարզական օջախներում: