A
A
Ռուսաստանը ընտրեց մրցակցին
Եվրո-2012-ում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Ռուսաստանի ազգային թիմը, հունիսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Կամերունի ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության կայքէջը: Հանդիպումը տեղի է ունենալու ավստրիական Զալցբուրգում:
Լրագրողների այն հարցին, թե ինչու է խաղը կայանալու չեզոք դաշտում, ՌՖՄ-ի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ կամերունյան կողմն է խնդրել այն կազմակերպել եվրոպական երկրներից մեկում: «Մենք մի քանի տարբերակներ ունեինք, անգամ կարող էին ընկերական խաղ անցկացնել Արգենտինայի ընտրանու հետ, սակայն երկարատեւ քննարկումներից հետո որոշեցինք խաղալ Կամերունի հետ, որը բավական ուժեղ մրցակից է»:
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը ընկերական այդ հանդիպման համար կստանա 270 հազար եվրո մաքուր շահույթ: