Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (2)
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը ընդդեմ Հնդկաստանի. շախմատի Բարսելոնայի մրցաշար

Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է պայքարել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող Elllobregat Open Chess 2023 միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակի համար:

 

Կայացած 7-րդ տուրում նա սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Արավինդի հետ և վաստակեց 5,5 միավոր: Մեր շախմատիստն այժմ բաժանում է 2-12-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակում շարունակում է միանձնյա գլխավորել Հնդկաստանը ներկայացնող Նարայանանը, որն ունի 6 միավոր:

 

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Պրանավ Անանդի հետ: Հաշվի առնելով այն, որ առաջատարին հետապնդողների թվում է նաև վերջինիս հայրենակից Պուրանիկը, ապա մեր շախմատիստը հիմնականում պայքար է մղում Հնդկաստանի դեմ:

 

Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստը՝ Կարեն Մովսիսյանը, ընթացիկ տուրում պարտվել է ֆրանսիացի Գիլոմ Լամարդին և այժմ 4 միավորով զբաղեցնում է 71-րդ տեղը: Նրա հաջորդ մրցակիցն ուզբեկ Օսրորջոն Օմոնովն է: