A
A
Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Բաքու կատարած այցին։
«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայանը։