A
A
«Փյունիկը» շարունակում է միավորներ կորցնել. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի առաջատար Երևանի «Փյունիկը» հերթական միավորները կորցրեց:
Այսօր կայացած 19-րդ տուրի խաղում փյունիկցիները հյուրընկալվեցին Երևանի «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին, իսկ հետո չկարողացան նոր հաջողության հասնել: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1:
«Փյունիկը» երկրորդ խաղն անընդմեջ կորուստ կրեց և այժմ ունի 47 միավոր: Նրան հաջորդում է «Նոան», որը ետ է մնում 8 միավորվ: «Ալաշկերտը» վաստակել է 31 միավոր և առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:
Տուրի մնացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Նոա» - «Վան»՝ 3:1, ԲԿՄԱ – «Ուրարտու»՝ 2:0, «Շիրակ» - «Վեսթ Արմենիա»՝ 1:2, «Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1:
Հաջորդ՝ 20-րդ տուրի խաղերը կկայանան դեկտեմբերի 8-11-ը: