A
A
Սամբիստները մեկնեցին Թբիլիսի
Սամբոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Գուրգեն Սեւոյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Թբիլիսի, որտեղ Վրաստանի հավաքականի հետ համատեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր ուժեղագույն սամբիստները ներկայումս պատրաստվում են մայիսի 12-16-ը Սոֆիայում կայանալիք սամբոյի Եվրոպայի 2011 թ առաջնությանը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հետեւյալ մարզիկները.
Մարզական սամբո
Տիգրան Կիրակոսյան` 52 կգ քաշային կարգ
Վահան Վարդանյան` 57 կգ
Փայլակ Վարդազարյան` 62 կգ
Անդրանիկ Նաղդալյան` 68 կգ
Աշոտ Դանիելյան` 74 կգ
Մավրիկ Նասիբյան` 82 կգ
Ռուզաննա Սարգսյան` 48 կգ
Մարտական սամբո
Վաչիկ Վարդանյան` 68 կգ
Մուշեղ Օսիպյան` 82 կգ