Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլորս էլ գոռում էինք «Արցախը Հայաստան է և վերջ».ԼՂ հարցը, սակայն, մինչև 2018-ն է լուծվել (տեսանյութ)

Հարցին՝ բանակցություններից հրաժարվելով սահմանում լարվածություն կլինի՞, պատգամավորը նկատեց․ «Ոչինչ բացառել չի կարելի, բայց ՀՀ–ն և պաշտոնյաները ամեն ինչ անում են, որպեսզի ճնշումներ լինեն և ոչ մի պարագայում էսկալացիա չլինի»,– ասաց նա։

Բանակցություններում կան խնդիրներ․ Ադրբեջանի նախագահը խուսափում է բանակցություններից և մենք խնդիր ունենք, որպեսզի նա ներկայանա։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամվոր Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա՝  եթե միջազգային գործընկերները իրենց ամբողջ ուժով դատապարտեին Ադրբեջանին, Ադրբեջանի գործողությունները գուցե այլ հունով գնային․ «Մենք պետք է հույս ունենանք, որ միջազգային գործընկերներին կհաջողվի Ադրբեջանին վերադարձնել բանակցային գործընթացների և օրակարգում եղած հանդիպումները կայանան։ Այստեղ հիմնական հարցը այն է, որ բանակցությունները տեղի ունենան»։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը ջնջել է ԼՂ անվտանգության երաշխավորը լինելու խոստումը, վերջինս կարևորեց․ «Կներեք, բայց մենք չենք ստորագրել Արցախը լուծարելու մասին փաստաթուղթը։ Արցախի մասին Պրահայում հայտարարությունը հղում արվեց Ալմաթայի հռչակագրին, իսկ դա էլի մենք չենք ստորագրել։ Մեր խնդիրը եղել է այն, որ իրականության հետ չենք համակերպվել ու չենք գիտակցել, թե ինչ է տեղ ունենում մեր շուրջը։ 30 տարի շարունակ բոլորս գոռացել ենք՝ «Արցախը Հայստան է և վերջ», կամ «Արցախը անկախ է», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ հետ չի ձայնակցել։ Իսկ մեր մերձավոր դաշնակիցը Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է»։

Դտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն չի խզում դաշնակցային կապերը ՌԴ–ի հետ, Ալեքսանյանը նկատեց․ «Մենք նեղություն ենք քաշում ու մտածում ՀՀ քաղաքացիների մասին, և մեր գործողություններում ՀՀ պետական շահնն է»։