A
A
Հայաստանը պարտվեց Թուրքիային
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը անհաջող է հանդես գալիս 2011 թ Fed Cup-ի խաղարկությունում:
Եգիպտոսում ընթացող Եվրոաֆրիկյան գոտու 2-րդ ենթախմբի մրցաշարում մեր թենիսիստուհիները երկու անընդմեջ պարտություն են կրել: Նրանք առաջին խաղում 1:2 հաշվով զիջել են Վրաստանի ազգային թիմին, ապա տանուլ տվել Թուրքիայի ընտրանուն` 0:3:
Այսօր մեր թիմը մրցելու է Բոսնիայի հավաքականի հետ, որը երկու հաղթանակ է տոնել եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նույն ենթախմբում մնալու համար Հայաստանը պետք է 3:0 հաշվով հաղթանակ տանի, հակառակ դեպքում մեր ընտրանին կզբաղեցնի վերջին` 4-րդ տեղը եւ կտեղափոխվի 3-րդ ենթախումբ: