Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Դիլիջան» ազգային պարկի հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ (տեսանյութ)

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Տեղեկացնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի Աղավնավանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ազգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ: ❗️Հարգելի քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է. ✅ կրակ վառել, ✅ վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, ✅ յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ✅ ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: ✅ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ✅ Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: