Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Տիգրան Հովսեփյանը՝ բռնցքամարտի աշխարհի պատանիների չեմպիոն

Երևանի «Միկա» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությում այսօր անցկացվում են եզրափակիչի վերջին մարտերը։

 

Առաջին երեքում հանդես եկան Հայաստանի պատվիրակները: Տղաների 46 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը պարտվեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին և գրավեց 2-րդ տեղը: Աղջիկների 48 կգ քաշում Հեղինե Պետրոսյանը տանուլ տվեց հնդկուհի Պայալ Պայալին:

 

Տղաների 50 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը 5:0 հաշվով վստահ հաղթեց բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին և ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

 

Այսօր մերոնք կանցկացնեն ևս երեք մրցամարտ.

60 կգ Անդրանիկ Մարտիրոսյան - Ֆիրուժոն Սադուլաև (Ուզբեկստան)

66 կգ Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)

75 կգ Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)