Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում անչափ երկարատեւ պայքարում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:
Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը պարտիան սկսեց իր սիրած d4 քայլով: Մրցակիցը ընտրեց Գրյունֆիլդի սկզբնախաղը: Լեւոն Արոնյանը կենտրոնով ուժեղ ճնշում գործադրեց մրցակցի պաշտպանության վրա, որի արդյունքում նա վերջնախաղում մեկ ավելորդ, ընդ որում անցումային զինվոր ստացավ: Սակայն Ալեքսանդր Գրիշչուկը հակախաղ գտավ եւ հավասարացրեց իրավիճակը: 70-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
Այսօր կայացած մյուս պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի.
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 0,5:0,5
Գատա Կամսկի (ԱՄՆ) - Վեսելին Թոպալով (Բուլղարիա)` 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 0,5:0.5