Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot_58_thumb
A A
Հասարակություն

Շիրակում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ․ Shamshyan.com (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում՝ Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում, բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Գրում է SHAMSHYAN.com-ը։

Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: