A
A
Լևոն Արոնյանը բաժանեց 4-6-րդ տեղերը. 2023 Sinquefield Cup
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի 2023 Sinquefield Cup հեղինակավոր մրցաշարը:
Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսի հետ: Այդպիսով, մեր հայրենակիցը 8 հնարավորից վաստակեց 4 միավոր և Յան Նեպոմնյաշչու ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսեց 4-6-րդ տեղերը: Նրանք կստանան 26333-ական դոլար պարգևավճար:
Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 5,5 միավոր: Նա կստանա 100 հազար դոլար պարգև: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Լեյնիեր Դոմինգեսը, 3-րդ՝ Վեսլի Սոն: