Բացել լրահոսը Փակել լրահոսը
B7B71FB0-6D49-4A3E-AA26-2D5037F561B9_w1023_r1_s
A A
Պաշտոնական

Freedom House-ի հրապարակած համառոտագիրը անդրադառնում է ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարին

Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի առաջին փաստաթուղթը։ Տվյալ համառոտագիրը անդրադառնում է ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ներառելով ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի վերլուծությունը և առաջարկություններ կառավարությանը, թե ինչպես ավելի արդյունավետ պայքարել ապատեղեկատվության դեմ: 

«Հույժ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը
քաղաքացիական հասարակության հետ միասին մշակի
համաձայնեցված, համապարփակ և կանխազդիչ
հաղորդակցության ռազմավարություն՝ տեղեկատվական
տարածքն ավելի առողջ դարձնելու համար: Սա նաև
էական քայլ կլինի կառավարության թափանցիկությանը
խթանելու, պետական հաստատությունների նկատմամբ
վստահություն ձևավորելու և, ի վերջո, Հայաստանի
ժողովրդավարության դիմակայանությունը բարձրացնելու
ուղղությամբ: Ռազմավարությունը պետք է ներառի Տնտեսական
համագործակցության և զարգացման կազմակերպության՝
լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքները.
• Ինստիտուցիոնալացում
• Հանրային շահի վրա հիմնվածություն
• Ապագային միտվածություն և պրոֆեսիոնալացում/
արհեստավարժացում
• Թափանցիկություն
• Պատեհաժամություն
• Կանխարգելում
• Փաստահենություն
• Ներառականություն
• Ողջ հանրության ներգրավմամբ համագործակցություն»,- ասված է զեկույցում։

Զեկույցն ամբողջական՝ այստեղ