Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանի ասուլիսից հետո Հռիփսիմե Ջեբեջյանին սպառնալու, վիրավորելու գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հռիփսիմե Ջեբեջյանի գործով առաջին դատական նիստն է՝ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանի ասուլիսից հետո Դիանա Մարտիրոսյանը մեկն էր այն օգտատերերից, որ սպառնացել էր՝ «ոնց քեզ կգցեի քացուս տակ, այ լիրբ...»: Լրագրողը դատական հայցով պահանջում է ներողություն, նաեւ նյութական փոխհատուցում: Այս եւ լրագրող Անի Գեւորգյանի գործերը դատական աննախադեպ հայցեր են, որովհետեւ մինչ այդ լրագրողները փորձ չեն արել դատարանի միջոցով պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը նման ոտնձգություններից: