Բացել լրահոսը Փակել լրահոսը
347013099253048-1024x634
A A
Հասարակություն

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա ուղիղ 100 տարեկան էր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանրապետական Քիսինջերն ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարել է 1973-1977 թվականներին՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք, ավելի վաղ եղել է Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական, 2002-2003 թվականներին նախագահել է «Սեպտեմբերի 11»-ի հանձնաժողովը:

Հենրի Քիսինջերը ղեկավարել է ամերիկյան արտաքին քաղաքականությունը Վիետնամից ԱՄՆ զորքերը դուրս բերելու և Չինաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա անջրպետները վերացնելու ժամանակաշրջանում, նաև Խորհրդային Միության հետ հարաբերությունների լիցքաթափման քաղաքականության նախաձեռնողներից է: 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: