A
A
Դժբախտ պատահար մրցումների ժամանակ
Ավստրալիայում անցկացվող ձիասպորտի ավանդական մրցումների ժամանակ լուրջ վնասվածքներ են ստացել հանդիսականները:
Բանա Ստրանդ անունը կրող մարզական ձին նախ վայր է գցել իր հեծյալին, ապա ցատկել հանդիսականներին բաժանող 2 մ բարձրություն ունեցող ցանկապատի վրայով: Արդյունքում 7 հանդիսականներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում 2 տարեկան մեկ երեխա, ով ներկայումս շատ ծանր վիճակում է գտնվում:
Մրցումների կազմակերպիչները այժմ հետաքննություն են անցկացնում` փորձելով պարզել միջադեպի պատճառները: