A
A
Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Փաշինյանի հետ․ նրան սպասում են․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պարոն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, սպասվում է, որ պարոն Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։
«Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան սպասում են ինչպես բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։
Այս մասին հաղորդում է Կոմեռսանտը