Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչում կխաղան «Բարսելոնան» եւ «ՄանՅուն»

Սպորտ
6bd43b52c6e5e9a662558a2ea995af48

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի երկրորդ մասնակիցը դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում անգլիական ակումբը իր հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց գերմանական «Շալկե-04»-ին: Թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր մանչեսթերցիների առավելությամբ` 2:0:

Այդպիսով` չեմպիոնների լիգայի եզրափակիչում երկու տարի անց կրկին կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իսպանական «Բարսելոնան»: Նշենք, որ 2009 թվականին պատվավոր մրցանակին տիրել էին բարսելոնացիները, որոնք վճռորոշ խաղում հաղթել էին 2:0 հաշվով: