Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_փօստ նկար
A A
Պաշտոնական

Կասեցում «Լվա ինքդ» ավտոլվացման կետում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։

         Ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։ 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել ու կապարակնքվել է։