Բացել լրահոսը Փակել լրահոսը
իի
A A
Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից Փակ շուկա հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 27-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից Փակ շուկա հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը: