
A
A
Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են փրկարարական խումբն ու պարեկները, տարածքը սահմանազատվել է և քաղաքացիների հետ տապալված ծառը հեռացրել են մեքենայի վրայից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը: