A
A
Մուշեղ Շուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց եւս երկու ամսով երկարացնել փաստաբան Մուշեղ Շուշանյանի խափանման միջոցը՝ կալանքը։
Մեղադրող Ռուստամյանը միջնորդել էր դատարանին կալանքի ժամկետը երկարացնել երեք ամսով։
Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառման մեջ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: