Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրպագուները հարձակվել են լրագրողների վրա

Սպորտ
6031f5d1fe2d02765ca616ab1f12d573

Իսպանական «Բարսելոնայի» երկրպագուները անցած գիշեր հարձակվել են չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը լուսաբանող լրագրողների վրա:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, գիշերվա ժամը 3-ին «Բարսելոնայի» առավել ագրեսիվ երկրպագուները ճայթրույքներ եւ բենզինով լցված շշեր են նետել Lloret de La Rambla հյուրանոցի այն համարների պատշգամբները, որտեղ հանգրվանել էին խաղին հայտավորված լրագրողները:

Ոստիկանները «Բարսելոնայի» 20 երկրպագուների ձերբակալել են, որոնցից երկուսը անչափահասներ են եղել, իսկ 24 ֆուտբոլասերներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հավելենք, որ «Բարսելոնայի» 8000 համակիրներ ամբողջ գիշեր նշել էին իրենց սիրելի թիմի ընդհանուր հաղթանակը «Ռեալի» նկատմամբ եւ չեմպիոնների լիգայի եզրափակիչ մտնելը: