A
A
Հրանտ Մելքումյանը հաղթեց
Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հաղթանակով սկսեց Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկած միջազգային մրցաշարում:
Առաջին տուրում մեր 22-ամյա շախմատիստը սպիտակներով առավելության հասավ բոսնիացի Դեյան Մարյանովիչի նկատմամբ: Երկրորդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի միջազգային վարպետ Յասմին Բեյտովիչի (Բոսնիա) հետ:
Նշենք, որ առաջին տուրից հետո 1-ական միավոր են վաստակել 50 շախմատիստ: Մրցաշարին, որն անցկացվում է 41-րդ անգամ, ընդհանուր առմամբ մասնակցում են 103 շախմատիստ, որոնք շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 9 տուր: