Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել Մեքսիկայում

Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությում Հայաստանի պատվիրակները նվաճել են հերթական մեդալը:

 

73 կգ քաշային Մարտին Պողոսյանը հրում վարժությունում ցույց է տվել 171 կգ արդյունք և նվաճել բրոնզե մեդալ։ Երկամարտի 306 կգ արդյունքով նա գրավել է 5-րդ տեղը:

 

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 6 մեդալ՝ 4 ոսկի, 1-ական արծաթ և բրոնզ: Հիշեցնենք, որ մինչ այդ երկամարտում չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

 

Առաջնությունը շարունակվում է և կտևի մինչև նոյեմբերի 23-ը: Այսօր մերոնցից հանդես կգան Աննա Ամրոյանն (76 կգ) ու Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Վաղը մեդալների համար պայքարի դուրս կգա Էմմա Պողոսյանը (81 կգ), իսկ նոյեմբերի 22-ին՝ Գարիկ Կարապետյանը (102 կգ):