Բացել լրահոսը Փակել լրահոսը
DX4A4673
A A
Հասարակություն

Վարորդներին կոչ են անում երթևեկել ձմեռային անվադողերով

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Ստեփանավանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Արագածի, Մեղրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև: Ճամբարակի, Ապարանի, Վանաձորի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում անձրև է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ»