Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (3)
A A
Սպորտ

Հայաստանը 2 ոսկե մեդալ նվաճեց բռնցքամարտի Մ-22 Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան եզրափակիչ մարտերը:

 

Հայաստանի երեք պատվիրակներից առաջինը ռինգ մտավ Էլիդա Քոչարյանը: Մեր 60 կգ քաշային մարզուհին համառ պայքարում 3։2 հաշվով հաղթեց ռումինացի Անդրեա Մարինին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

 

Տղաների 51 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը պարտվեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին ու ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:

 

57 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուսլան Ասլիկյանը եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Արզակ Բաբիրովին և դաձավ աշխարհամասի չեմպիոն:

 

Այդպիսով, բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։