A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Խորվաթիա կմեկնի առանց երկու ֆուտբոլիստների
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը և թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Վարազդատ Հարոյանն առաջիկա հանդիպումը բաց կթողնի ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի համար, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Նշենք, որ Խորվաթիա – Հայաստան ընտրական խաղը կկայանա նոյեմբերի 21-ին, Զագրեբում: