Հայաստանի և Ուելս հավաքականները Երևանում չպարզեցին հաղթողին. Եվրո-2024
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024 թվականի ընտրական փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ընդունեց Ուելսի հավաքականին: Այս խաղում երկու թիմերին միմիայն հաղթանակ էր պետք, որպեսզի շարունակեին եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը:
Հանդիպումը շատ հաջող սկսեցին դաշտի տերերը, որոնք 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո կարողացան գոլ խփել; Աչքի ընկավ Լուկաս Սելարայանը: Դրանից հետո դաշտի տերերը մի փոքր թուլացրին ճնշումը, որից անմիջապես օգտվեցին հյուրերը, որոնք սկսեցին ավելի համարձակ առաջ շարժվել: Հայաստանի հավաքականի պաշտպաններին հաջողվեց մինչև առաջին խաղակեսի վերջին րոպեն չեզոքացնել ուելսցիների սպառնալիքները, սակայն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, այնուամենայնիվ, սխալվեցին և գոլ բաց թողեցին: Հյուրերը եզրից վտանգավոր նետում կատարեցին, և օդային պայքարում մեր պաշտպան Նաիր Տիկնիզյանն ակամայից գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսն անցավ արդեն դաշտի տերերի առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները 12 հարված կատարեցին մրցակցի դարպասին, սակայն դրանցից միայն մեկը վտանգավոև ստացվեց. Վահան Բիչախչյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Իսկ մնացած 11 դեպքերում հարվածները շեղ էին: Իսկ ահա ուելսցիները 3 հարված կատարեցին, և երեքն էլ դարպասի ուղղությամբ, բայց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը ետ մղեց դրանք:
Արդյունք, գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, որը ձեռնտու չէ ոչ Հայաստանի, ոչ էլ Ուելսի հավաքականի համար, քանի որ եթե Խորվաթիան այսօր հաղթի Լատվիային, ապա կբարձրանա 2-րդ հորիզոնական:
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 21-ին, Խորվաթիայում: