A
A
Հայաստանի երեք բռնցքամարտիկ մտել է Եվրոպայի Մ22 առաջնության եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մարտերը:
Նախ ռինգ մտան աղջիկները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը վստահ հաղթեց IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Ժոզեֆին Բետիստուն և մտավ եզրափակիչ: 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտվեց մալթացի մրցակցին և բավարարվեց բրոնզե մեդալով:
Տղաների մրցաշարում մեր մարզիկներից հաղթանակ տարան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գաբրոյանն ու 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը: Նոյեմբերի 19-ին նրանք եզրափակիչ մարտում կվիճարկեն Եվրոպայի ոսկե մեդալը:
Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) ընթացիկ փուլում պարտվեցին ռուսաստանցի բռնցքամարտիկներին և դուրս մնացին չեմպիոնական պայքարից: