Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը նման բան չի ասել. 8 գյուղերի մասին, խոսել են Հաջիևը, Ալիևը. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ։
 
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
 
«Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ-ին ավելի ձեռնտու են, քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ ու ավելի հարմար է, ռիսկերն էլ ավելի քիչ։ Սակայն առանց խաղաղության պայմանագրի այս ամենը հնարավոր չի լինի»,- նկատեց պատգամավորը։
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ճանապարհն ավելի կարճ է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել։
 
Գևորգ Պապոյանը վստահ է՝ խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի տարածքով են բեռնափոխադրումներն իրականացվելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ-ում ավելանալու է։
 
Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ հնարավոր է տրանսպորտային միջոցների տեղաշարժի դժվարություն՝ կապված Վրաստանից դեպի Ռուսաստան մուտքի տարածքի ասֆալտապատման ուղղությամբ։
 
Այդ իսկ պատճառով Դաշնային մաքսային ծառայությունը փոխադրողներին խորհուրդ է տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ: Մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանին գործում են երեք միջազգային ճանապարհային անցակետեր՝ Յարագ-Կազմալյար, Թագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա, որը մասնագիտացած է բեռնատարներ անցնելու գործում: