Բացել լրահոսը Փակել լրահոսը
400182559_1094549548462848_4504044872042959590_n
A A
Պաշտոնական

«Բեսթ լայֆ» ԲԿ-ում առաջին անգամ կատարվել է աորտայի խոշոր անևրիզմայի էնդովասկուլյար պրոթեզավորում

Առաջին անգամ «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնում կատարվել է աորտայի խոշոր անևրիզմայի էնդովասկուլյար պրոթեզավորում։
 
ԲԿ-ից հայտնում են, որ աորտայի անևրիզման աորտայի նորմալ չափսի լայնացումն է: Դա մի կլինիկական վիճակ է, որը տևական ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ,սակայն անսպասելիորեն պատռվելու դեպքում կարող է մահացու լինել: Ամենից հաճախ հանդիպում է որովայնային աորտայի անևրիզման: Վիրահատություն հիմնական ձևը տարիներ շարունակ եղել է բաց լայնածավալ վիրաբուժական միջամտությունը, սակայն բժշկությունը զարգանում է և այսօր հնարավոր է անգամ խոշոր անևրիզմաների ներանոթային վիրահատություն անցկացումը: Այդ մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել բաց վիրահատության հնարավոր բարդություններից, ինչպես նաև ապահովում է բուժառուի շուտափույթ ապաքինումը:
 
«Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնում օրերս կատարվել են երկու վիրահատություններ ` որովայնային աորտայի առանձնահատուկ խոշոր անևրիզմաների ( 7 և 10 սմ ) էնդովասկուլյար պրոթեզավորումներ: Միջամտություններն անց են կացվել ռեգիոնար անզգայացման պայմաններում:
 
Մեր հմուտ մասնագետների հսկողության ներքո բուժառուներն ընդամենը 2 օր բժշկական կենտրոնում անցկացնելուց հետո դուրս են գրվել և ապաքինման հետագա ընթացքում հսկվելու են ամբուլատոր պայմաններում: