Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հզոր գյուղի սազանդարները (տեսանյութ)

Աչաջուրցի Դավթյանների գերդաստանում երաժշտությունն ու գինեգործությունը զուգորդվում են, հայտնում է Ankyun gumarats 3-ը։

Ազգային նվագարանների պահպանումն էլ Դավթյանները համարում են իրենց փոքրիկ առաքելությունը: 90-ականներին սահմանամերձ գյուղում Դավթյանները ընտանեկան անսամբլ են հիմնել, երգ-երաժշտությամբ լցրել Աջաչուրն ու Տավուշի սահմանամերձ գյուղերը: Դավթյանները պահպանում են նաեւ գինեգործության ավանդույթները, չեն մոռանում իրենց արմատներն ու շարունակում են ապրել ու արարել հայրենի եզերքում: