Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե երկրում լավ լինի․ Թոփչյան (տեսանյութ)

Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հեղինակավոր՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահներում: Նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը:

Քսանից ավել տարիներ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը, որի շնորհիվ նվագախումբն այսօր մեծ գնահատանքի է արժանանում հեղինակավոր երաժիշտների կողմից և դուրս է գալիս միջազգային հեղինակավոր բեմեր։

«Ա1+»-ը զրուցել է Էդուարդ Թոփչյանի հետ նվագախմբի հաջողությունների, հյուրախաղերի և գալիք ծրագրերի մասին։

«Հիմա մենք իրոք հասկանում ենք խաղաղության գինը։ Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե երկրում լավ լինի,– ասում է մաեստրոն,– հավատում եք, երբեմն նույնիսկ երեխայական մտքեր եմ ունենում․օրինակ, եթե ասեն, երաժշտությամբ որ չզբաղվես, խաղաղություն կլինի՝ կհամաձայնեմ»։

Նոյեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա նվագախմբի համերգը հյուրախաղերից առաջ։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի և Ռախմանինովի ստեղծագործությունները։