Բացել լրահոսը Փակել լրահոսը
cdc679bebbe282e170ab6fe0dca8445e_1699166784
A A
Հասարակություն

Չարենցավանում միմյանց են բախվել մեքենաներ․ վիրավորները հոսպիտալացվել են

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Խորեն Եփրեմյանի վարած BMW X 6 մակնիշի և 23-ամյա Արսեն Վարդանյանի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: