A
A
Ոչ միայն տաք վերարկու, այլ նաև կոկտելային փոքրիկ զգեստ և ոճային լոֆերներ՝ տեղահանված մարդկանց համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւղիղ զորամասից, զինաթափ, բայց ոչ թևաթափ, մարտակերտցի տեղահանված զինվորական կինը հիմա ընտրում է հագուստ իր համար, թոռնիկի համար տաք հարմարավետ ձմեռային շորեր։ Իսկ ԼԱԹԵ ընկերության վարպետներն ու կամավորները օգնում են, ուրախացնում նրան, հույս տալիս, ու կամավորների սփռած ջերմությունն ավելին է, քան ամենատաք ձմեռային վերարկուն, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը։