Բացել լրահոսը Փակել լրահոսը
F-FAvsOXEAAzlFI
A A
Պաշտոնական

Գերմանիայի արտգործնախարարն այցելել է Երասխ

Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և դեսպան Վիկտոր Ռիխտերը այցելել են Երասխ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X սոցիալական էջից:

«Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: «Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ։