Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը։
«Համաշխարհային մարտահրավերների դեմ մեր պայքարում մեր ամենակարևոր ուժը Թյուքական աշխարհի միասնությունը, համախմբվածությունը և համերաշխությունն է։ Այս ճշմարտությունը տեսել և շարունակում ենք տեսնել վերջերս հանդիպած բազում իրադարձություններում»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, մեծ կարևորություն ունի Ադրբեջանի «արևմտյան շրջանների» և Նախիջևանի միջև կապը տրանսպորտային ուղղով կյանքի կոչելը։ Նրա պնդմամբ, այդ ուղղու բացումը լրջորեն կնպաստի տարածաշրջանի երկրների բարօրությանը, իսկ Թուրքիան էլ կկապի Կենտրոնական Ասիային՝ «պապենական հայրենիքին» և այս գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար՝ որպես թյուրքական աշխարհ պետք է շարունակվի աջակցությունը Ադրբեջանին։