ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստ` Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 41-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները:
Շտաբի նիստին քննարկվել են մրցակցությանը և հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր:
Մասնավորապես նիստում հաստատվել են անբարեխիղճ մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրության կիրառման, սոցիալական նշանակության ապրանքների առանձին շուկաներում գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև քննարկվել են սակագնային կարգավորումների և հակամենաշնորհային օրենսդրության խախտումների կանխարգելման վերաբերյալ զեկույցները: