Բացել լրահոսը Փակել լրահոսը
002
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ավետիսյան–Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում: Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: