A
A
ԼՂ-ում ձերբակալված մոտ 11 անձ է եղել, անցած շաբաթ սպանության գործով մեկին հայտնաբերել ենք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում։
«Այդ տվյալներին տիրապետում ենք։ Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց` հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար: