A
A
Հայաստանը պարտվեց Թուրքիային
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Աստանայում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունում կպայքարի նախավերջին` 7-րդ տեղի համար։
Խմբային մրցաշարում մեր պատանեկան ընտրանին առաջին խաղում 3։5 հաշվով պարտվեց Վրաստանին, ապա առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ` 2:0: Այսօր մեր պատանիները զիջեցին Թուրքիայի իրենց հասակակիցներին` 0:2:
Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր եւ եզրափակեց աղյուսակը: Այժմ մեր ֆուտբոլիստները 7-րդ տեղի համար խաղում կհանդիպեն մյուս խմբի ետնապահ Իրանի պատանեկան ընտրանու հետ: