A
A
ՀՖՖ-ն կքննարկի Արկադի Անդրեասյանի հարցը
Հայաստանի առաջնության «Արարատ» - «Փյունիկ» խաղին դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ֆիզիկական ուժ է կիրառել Totalfootball.am կայքէջի 19-ամյա ֆոտոլրագրողի նկատմամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այդ կապակցությամբ այսօր հայտարարել է, որ ֆեդերացիան դեռ որոշում չի կայացրել այդ առիթով:
«ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջարկել է գործը ուղարկել գործադիր կոմիտեին: Առաջիկա նիստում մենք կքննարկենք այդ հարցը: Կարող եմ ասել, որ նիստը բաց կլինի լրագրողների համար», - պարզաբանել է Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը կարծում է, որ «Արարատ» ակումբը Հայաստանի առաջնությանը մասնակցում է ոչ թե մարզական նպատակներով, այլ ինտրիգներ սարքելու համար: