Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը հո տավուշեցի է, գիտի ինչ է հանձնում ու ինչ է լինելու. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Փաշինյանի երեկվա ասածից կարող ենք անել հետևլայ եզրակացությունը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի:

Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանը երեկ հպարտությամբ ասում է՝ մենք նաև դավաճանության լոգո ենք մտածել, ու տենց ահագին ուրախ էր դրանով, անուն էր դրել մնացածի նման:

Ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով: Խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել, սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ:

Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից»,- ասել է նա: