A
A
Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել են Սերբիայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաջողությամբ են հանդես եկել շախմատի Սերբիայի տղամարդկանց ակումբային առաջնությունում և իրենց թիմի՝ «Naftagas» կազմում նվաճել են ոսկե մեդալ:
Մեր շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: Ռոբերտ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով: Սամվել Տեր-Սահակյանը մասնակցել է բոլոր 11 տուրերին, վաստակել 7.5 միավոր և իր վարկանիշը բարելավել 4 կետով։
Մեր շախմատիստների հետ միասին ոսկե մեդալներ են նվաճել նաև գրոսմայստեր Բրանկո Տադիչը, միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան: