A
A
Քննարկվել են անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC–ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները:
Դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրակացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։